ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Գիտնականներին հաջողվել է տեսնել` ինչ կա եգիպտական խորհրդավոր բուրգերի ներսում

Գիտնականներին հաջողվել է տեսնել` ինչ կա եգիպտական խորհրդավոր բուրգերի ներսում
07.05.2016 | 12:04

Եգիպտական բուրգերը շուրջ 4500 տարեկան են: Գիտնականները մինչ օրս փորձում են պարզել ժամանակի փորձությանը դիմակայած հսկա հուշակոթողների կառուցման գաղտնիքը և տեսնել, թե ինչ կա նրանց ներսում: Business Insider-ը գրում է, որ այժմ հնարավոր է ավելին իմանալ տիեզերական ճառագայթների շնորհիվ: Հնագետներն սկսել են նոր տեխնոլոգիա կիրառել բուրգերի ներքին «ինտերիերի» մասին պատկերացում կազմելու համար: «Բուրգերի սկանավորման» նոր ծրագիրը տիեզերական ճառագայթների օգնությամբ կառուցում է բուրգի «ներքին» քարտեզը: Ստացված պատկերները ցույց են տվել 4600-ամյա կորավուն բուրգի ներքին ծուռումուռ սրահը: Տիեզերական ճառագայթները նման են ռենտգենյան ճառագայթներին: Գիտնականներն օգտագործում են տիեզերական ճառագայթների մյուոնային մասնիկները` քարե կառույցներ ներթափանցելու համար:

Դիտվել է՝ 1432

Մեկնաբանություններ